«Արցախի հանձնման մեջ մեղադրում է մի ուժ, որը ոչ միայն պատերազմ բերեց, ոչ միայն կոտորած բերեց, ոչ միայն, չունենալով նման իրավասություն, ստորագրում էր փաստաթուղթ ու հանձնում ԱՀ օրինական վերահսկողության ներքո գտնվող տարածքները, հրաժարվում էր ԱՀ անվտանգության երաշխավորը լինելու հանգամանքից, հիմա էլ փաստորեն հրաժարվում է ԱՀ ժողովրդի, որպես միջազգային իրավունքի սուբյեկտի, իրավունքները բարձրաձայնելուց»,- ԱԺ-ում հայտարարեց ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով Արցախի վերաբերյալ ՔՊ-ականների այսօրվա ելույթներին: