Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 16 հոկտեմբերի, 2024 թ.

Իրադարձություններ

«ՀՀ-ն իր ժողովրդի բյուջեից կտրել է և ամեն ինչով ապահովել է ԼՂ-ի գոյությունը»․ Ալեն Սիմոնյան

11:36, երկուշաբթի, 09 սեպտեմբերի, 2024 թ.
«ՀՀ-ն իր ժողովրդի բյուջեից կտրել է և ամեն ինչով ապահովել է ԼՂ-ի գոյությունը»․ Ալեն Սիմոնյան

«ՀՀ այսօրվա իշխանությունը, որը ոչ թե վերցրեց իշխանությունը, այլ ՀՀ ժողովրդից ստացավ, Արցախի համար արել է այնքան, ինչքան չի արել որևիցէ իշխանություն»,-ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ «Տեղի է ունեցել դավադիր պատերազմ և այդ կազմակերպիչները, դրդողները բոլորին արդեն իսկ հայտնի են։ Մեղադրել իշխանություններին այն դեպքում, որ ինքը մինչև վերջ պայքարել է Արցախի համար, մինչև վերջ պատերազմ է մղել և արել է ամեն ինչ, տեղին չէ, առնվազն, 2021թ․ ընտրություններից հետո, երբ ՀՀ քաղաքացիները գնացին և իրենց պատասխանը այդ հարցերին տվեցին։ ՀՀ-ն իր երեխաներին զոհել է այնտեղ։ ՀՀ-ն իր երեխաների, ժողովրդի բյուջեից կտրել է և ամեն ինչով ապահովել է ԼՂ-ի գոյությունը՝ աշխատավարձ, կոմունալ վճարումներ, բանակ»,-նշել է Սիմոնյանը։

«ՀՀ-ն իր ժողովրդի բյուջեից կտրել է և ամեն ինչով ապահովել է ԼՂ-ի գոյությունը»․ Ալեն Սիմոնյան
1463 | 2
Facebook