Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 16 հոկտեմբերի, 2024 թ.

Իրադարձություններ

«ԼՂ նախագահն այդ թուղթը ստորագրեց, որպեսզի ջարդը կանխի», «ԼՂ նախագահ եզրույթն ինձ համար այլևս գոյություն չունի». թեժ քննարկում՝ ԱԺ-ում

10:48, երկուշաբթի, 09 սեպտեմբերի, 2024 թ.
«ԼՂ նախագահն այդ թուղթը ստորագրեց, որպեսզի ջարդը կանխի», «ԼՂ նախագահ եզրույթն ինձ համար այլևս գոյություն չունի». թեժ քննարկում՝ ԱԺ-ում

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության մեջ Հանրապետության լուծարման կետ չկա. ակնհայտ է, որ ԼՂՀ նախագահն այդ թուղթը ստորագրեց, որպեսզի ջարդը կանխի, որովհետև ադրբեջանական զորքերն այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈՒ-ն առանց որևէ փաստաթղթի դուրս եկավ Արցախից, ուժերն անհավասար էին: Փաստաթուղթը չի հրապարակվել, նույն ԼՂ նախագահն է ասում, որ դա չեղարկել է»,- ԱԺ նիստի ժամանակ, արձագանքելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը: «ԼՂ նախագահ եզրույթն ինձ համար գոյություն չունի այլևս»,- նշեց ԱԺ նախագահը:

Հիշեցնենք՝ քննարկումը ծավալվեց Արծվիկ Մինասյանի հնչեցրած հետևյալ հարցադրումից հետո. «ՀՀ ու ԱՀ միջխորհրդարանական հանձնաժողովի իրավական ակտը կա ու դուք, որպես ԱԺ նախագահ, հանդիսանում եք այդ հանձնաժողովի նախագահը ՀՀ կողմից: Ինչպե՞ս անենք, որ հանձնաժողովը նիստ գումարի, բազմաթիվ հարցեր դառնան քննարկման առարկա»: Սիմոնյանը նշել էր, որ ձևաչափը պետք է լուծարել, քանի որ երկրորդ կողմն այլևս իրավազոր չէ: Նրա խոսքով՝ ԼՂ պաշտոնյան այլևս գոյություն չունի:

«ԼՂ նախագահն այդ թուղթը ստորագրեց, որպեսզի ջարդը կանխի», «ԼՂ նախագահ եզրույթն ինձ համար այլևս գոյություն չունի». թեժ քննարկում՝ ԱԺ-ում
2288 | 1
Facebook