Սիրիայի Միսյաֆ քաղաքի ուղղությամբ իսրայելական օդուժի հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 15-ի, РИА Новости-ին հայտնել է Միսյաֆի հիվանդանոցի գլխավոր բժիշկը։ «Գիշերը Համա նահանգում իսրայելական հարձակման հետևանքով զոհվել է 15, վիրավորվել՝ 34 մարդ, նրանց մի մասի վիճակը ծանր է»,- ասել է նա: