Բժիշկները սիրիական SANA գործակալությանը հայտնել են, որ 5 խաղաղ բնակիչ է զոհվել, 19-ը վիրավորվել են Համա նահանգում ավիահարվածների հետևանքով։ Սիրիայի ՊՆ տվյալներով՝ Իսրայելը հարձակումն իրականացրել է Լիբանանի օդային տարածքից։
Հարձակման է ենթարկվել երկրի կենտրոնական հատվածը։ Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են հրթիռների մի մասը։ Իսրայելը չի մեկնաբանել հարվածը։