Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 09 հոկտեմբերի, 2024 թ.

Միջազգային

«Ճանապարհային քարտեզը կներկայացնեմ Թրամփին, Հարիսին ու G7-ի առաջնորդներին»․ Զելենսկի

11:18, կիրակի, 08 սեպտեմբերի, 2024 թ.
«Ճանապարհային քարտեզը կներկայացնեմ Թրամփին, Հարիսին ու G7-ի առաջնորդներին»․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Repubblica-ին տված հարցազրույցում ասել է, որ աշխատում է հակամարտության ճանապարհային քարտեզի վրա։ «Ծրագիրը պատրաստ կլինի նոյեմբերին։ Ես այն կներկայացնեմ ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենին, թեկնածուներ Թրամփին և Հարիսին, ինչպես նաև G7-ի առաջնորդներին․ ուզում եմ իմանալ՝ ինչ են նրանք մտածում այդ մասին»,- ասել է նա։

Զելենսկին մանրամասներ չի հայտնել։ Լրատվամիջոցի դիտարկմամբ՝ ծրագիրը կներառի Ուկրաինայի պաշտպանության հարցում արևմտյան գործընկերների ակտիվ դերը, ինչը կերաշխավորի հրադադարը և թույլ կտա Մոսկվայի հետ բանակցությունների գործընթաց սկսել։

2211 | 1
Facebook