Վիճելի սահմանի տարածքում վերսկսվել են զինված բախումները Աֆղանստանի թալիբների և Պակիստանի սահմանապահ զորքերի միջև։ Այս մասին հայտնում է TOLOnews հեռուստաալիքը՝ իր աղբյուրին հղումով։
Թալիբների և պակիստանցի զինվորականների միջև մարտերը սկսվել են Աֆղանստանի արևելքում գտնվող Խոստ նահանգի սահմանի մոտ` տեղական ժամանակով մոտավորապես 16:00-ին: Ենթադրվում է, որ կողմերը կիրառել են նաև ծանր զինատեսակներ։ Մահացածների կամ վիրավորների մասին տեղեկություն չի հաղորդվում։