Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 07 հոկտեմբերի, 2024 թ.

Իրադարձություններ

«Ուղիղ բացահայտումներ լսելո՞ւ ենք Արցախի իշխանություններից՝ այս մեղադրանքների վերաբերյալ»․ Բագրատ Սրբազան

16:42, շաբաթ, 07 սեպտեմբերի, 2024 թ.
«Ուղիղ բացահայտումներ լսելո՞ւ ենք Արցախի իշխանություններից՝ այս մեղադրանքների վերաբերյալ»․ Բագրատ Սրբազան

«Դեպի կայուն և երկարաժամկետ խաղաղություն» խորագրով պանելային քննարկման ժամանակ Բագրատ Սրբազանն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսին՝ նշելով հետևյալը․ «Վարչապետի աթոռը գրաված անձը մեղադրանքների շարք հեղեց Արցախի իշխանությունների վրա՝ ուղղակի մեղադրանք ներկայացնելով Արցախի Հանրապետության, այսպես կոչված, լուծարման մասով։ Հարցս հետևյալն է՝ մենք երբևէ ուղիղ բացահայտումներ լսելո՞ւ ենք մեր սիրելի Արցախի իշխանություններից՝ այս մեղադրանքների վերաբերյալ»։

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանն ու իր Կառավարությունը Արցախը լուծարել էին շատ ավելի շուտ՝ իրենց մտքերում ու գործողություններում։

«Ո՛չ Սահմանադրությամբ, ո՛չ որևէ օրենքով ոչ մեկն իրավունք չունի լուծարել Արցախի Հանրապետությունը, բայց դա այն ժամանակ հնարավորություն էր՝ փրկելու Արցախի ժողովրդին»,- շարունակեց Արցախի ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը։ «Սրբազանի հարցումը շատ իրավ կլինի այն պահին, երբ Բաքվում գտնվող Արցախի ռազմաքաղաքական գործիչները վերադառնան, այդ ժամանակ իրենցից կարելի է ակնկալել»,- հավելեց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը։

«Ուղիղ բացահայտումներ լսելո՞ւ ենք Արցախի իշխանություններից՝ այս մեղադրանքների վերաբերյալ»․ Բագրատ Սրբազան
1951 | 0
Facebook