Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը «Դեպի կայուն և երկարաժամկետ խաղաղություն» խորագրով պանելային քննարկման ժամանակ ասել է, որ ՀՀ իշխանությունների օրակարգում վերադարձի իրավունքը չկա․ «Բազմաթիվ խնդրանքները, հորդորները, պահանջները՝ այս հարցը վերադարձնել բանակցությունների սեղան, մնում է անպատասխան»,- ասել է նա։ Ստեփանյանը նշել է, որ Արցախում այսօր ապրում է 14 հայ։