Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը տեսանյութ է տարածել իր էջում՝ կից գրառմամբ․ «Ինչքան եմ պայքարել, բացատրել, քննարկել, նամակներ գրել պետական մարմիններին՝ որպես Երևանի ավագանու անդամ և ոլորտում 25 տարվա գիտական և պրակտիկ փորձ ունեցող մասնագետ։ Երևանի օդային ավազանը սպառնալիք է բոլորի կյանքի համար, արգելք է պետք ծառերի հատումների վրա, բացառությամբ վթարայինների։ Հասկացեք ի վերջո, այս սուզանավում ԲՈԼՈՐՍ ԵՆՔ, առանց բացառության»։