Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այս ծայրագույն վիճակից ելքը հնարավոր է ո՛չ թե «փրկիչների» փրկչական օպերացիաների արդյունքում, այլ նոր և խորքային, ես կասեի ինստիտուցիոնալ փոփոխությունների արդյունքում։
Միշտ ասել եմ` նոր էլիտաներ պետք է ձևավորվեն, որոնք ի վիճակի են ստանձնել ռազմավարական պատասխանատվություն երկրի և ժողովրդի ապագայի համար։
Սա՛ է միակ հուսալի ճանապարհը, մնացած բոլոր ճանապարհները էպիզոդիկ են ու վտանգավոր։
Ամենակարևոր հարցը` «իսկ ովքե՞ր կարող են ձևավորել նոր էլիտան»։
- Նոր էլիտան կարող են ձևավորել նրանք, ովքեր վարքաբանական և կենսափիլիսոփայական առաջարկ ունեն ժողովրդին, ովքեր կարող են գտնել ռեսուրսներ, և ամենակարևորը` ովքեր բարոյական առումով կարող են լինել սերունդների համար կրկնօրինակման աղբյուր, ովքեր կարող են արժեքներ տալ և մեկ քայլ առաջ կանգնել ժողովրդից` որպես ուսյալ, բարեպաշտ և խիզախ։
ԵՒ ինչպես հին ժամանակներում էր` ովքեր «ի մա՛րտ» կկոչեն ո՛չ թե ժողովրդի թիկունքում թաքնվելով, այլ ժողովրդից մեկ քայլ առնվազն առաջ կանգնելով և իր սեփական մարմինն առաջինը զոհասեղանին դնելով»։