Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին

13:30, շաբաթ, 07 սեպտեմբերի, 2024 թ.
Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին

«ԴՕԿ» կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը ֆեյսբուքյան եթերում ահազանգել է մանկապղձության նոր դեպքի մասին՝ լուսանկարներ հրապարակելով թելեգրամյան էջում։ «Գոյություն ունի քաղաքացի՝ ծնված 1996-ին։ Էս ընկերուհին ունի դուստր՝ անչափահաս աղջիկ։ Մանրամասնեմ․ 28-ամյա աղջիկը 8 տարի առաջ ունեցել է դուստր, ծնվելուց հետո տվել են մի ընտանիքի՝ պահելու պայմանով՝ առանց գումարի։ Պարբերաբար շանտաժի ենթարկելով այդ ընտանիքին՝ դիմել է ոստիկանություն՝ ասելով, որ գողացել են իր երեխային։ Չկարողանալով պահել՝ կրկին վերադարձրել է այդ նույն ընտանիքին, ում վրա հաղորդումը տվել էր։ Երեխան հետ է վերադարձել պատռված ու կեղտոտ շորերով, վախեցած, սոված․․․

Մայրն ունի հոգեկան խնդիրներ, զբաղվում է մարմնավաճառությամբ ու դա չի թաքցնում երեխայից, նույնիսկ նրան ներքաշում է դրա մեջ՝ ստիպելով իրեն մերկ նկարել, նույնն անում է ինքը՝ մերկ նկարելով երեխային ու դրանք ուղարկելով իր բոյֆրենդներին։ Մայրը երեխայի ներկայությամբ պարբերաբար զբաղվել է սեռական հարաբերություններով՝ տարբեր տղամարդկանց հետ։ Երեխան միշտ դժգոհել է, որ չի ուզում մնալ մոր հետ»,- հայտնել է Ղուկասյանը՝ հորդորելով պատկան մարմիններին՝ շտապ քայլեր ձեռնարկել։

Մանրամասները՝ տեսանյութում։

22844 | 1
Facebook