Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 16 հոկտեմբերի, 2024 թ.

Իրադարձություններ

«Արցախցի մեր քույրերն ու եղբայրները պետք է արժանապատիվ ու անվտանգ վերադարձի իրավունք ունենան»․ Բագրատ Սրբազան

12:06, շաբաթ, 07 սեպտեմբերի, 2024 թ.
«Արցախցի մեր քույրերն ու եղբայրները պետք է արժանապատիվ ու անվտանգ վերադարձի իրավունք ունենան»․ Բագրատ Սրբազան

«ՀՀ-ն պետք է հրաժարվի հակա-ներով արտաքին քաղաքականությունից ու վերադառնա վստահելի ու կանխատեսելի գործընկերոջ կարգավիճակին»,- «Դեպի կայուն և երկարարաժամկետ խաղաղություն» խորագրով պանելային քննարկման ժամանակ ասել է Բագրատ Սրբազանը։
     «Բաքվում պահվող գերիներն ու պատանդները պետք է վերադառնան, ադրբեջանական ԶՈՒ-ն պետք է դուրս գա ՀՀ ինքնիշխան տարածքից, արցախցի մեր քույրերն ու եղբայրները պետք է արժանապատիվ ու անվտանգ վերադարձի իրավունք ունենան իրենց և մեր բոլորի բնօրրանը, բայց այս ամենի համար պետք են բանակցային իրական գործընթացներ»,- նշել է նա։

816 | 0
Facebook