Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 12 սեպտեմբերի, 2024 թ.

Իրադարձություններ

«ԱԱԾ-ի լիազորությունները տրվելու են Արտաքին հետախուզության ծառայությա՞նը»․ Գեղամ Մանուկյան

12:24, ուրբաթ, 06 սեպտեմբերի, 2024 թ.
«ԱԱԾ-ի լիազորությունները տրվելու են Արտաքին հետախուզության ծառայությա՞նը»․ Գեղամ Մանուկյան

«Վերջերս e-draft-ում տեղադրվել է մի նախագիծ համաձայն որի գաղտնիության թույլտվության հետ կապված Արտաքին հետախուզության ծառայությանը տրվում են լիազորություններ։ Տարատեսակ մեկնաբանություններ եղան, շատերի մոտ տպավորություն էր, որ գաղտնիության թույլտվության լիազոր մարմնի կարգավիճակը ԱԱԾ-ից վերցվում և տրվում է Արտաքին հետախուզության ծառայությանը։ Կա՞ այդպիսի բան»,-այսօր ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ԱԱԾ աշխատակցին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
     «Նախագծին ծանոթ եմ, իրականում՝ ոչ, այդպես չէ, ԱԱԾ-ի՝ պետական գաղտնիքի ոլորտում վերահսկողական լիազորությոնները չեն փոխվում, Արտաքին հետախուզության ծառայությունը ուղղակի լուծում էր իր գործունեության ոլորտում իր հետ համագործակցող կազմակերպությունների, անձանց գաղտնիության ռեժիմի հետ կապված հարցերը»,-ասաց ԱԱԾ պաշտոնյան։

«ԱԱԾ-ի լիազորությունները տրվելու են Արտաքին հետախուզության ծառայությա՞նը»․ Գեղամ Մանուկյան
1411 | 0
Facebook