Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Պարզվեց՝ ընդունել ենք Բաքվի պահանջը»․ Վարդան Հարությունյան

09:36, ուրբաթ, 06 սեպտեմբերի, 2024 թ.
«Պարզվեց՝ ընդունել ենք Բաքվի պահանջը»․ Վարդան Հարությունյան

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Քանի օր է անցել Փաշինյանի վերջին ասուլիսից, բայց դրա թողած տխուր տպավորությունից ազատվել չի ստացվում։ Պարզվեց՝ ընդունել ենք Բաքվի պահանջը, հրաժարվում ենք Արևմուտքի միջնորդությունից, ուղիղ ենք բանակցելու։ Սա այն է, ինչ երկու տարի շարունակ պահանջում էր Բաքուն։ Ապա՝ գերվածների ու առևանգված գործիչների տերը չենք, ավելին՝ նրանց ուղղված հարցեր ունենք, նրանց ուղղված բողոք ունենք։
     Վեց տարի է ինչ նա վարչապետի աշխատասենյակն է զբաղեցնում, բայց այդպես էլ պետական գործիչ չդարձավ։ Վեց տարի էլ մնա այդ աշխատասենյակում՝ չի դառնալու։ Մնալու է նույն չարախոսը, նույն ամբոխահաճը, նույն էգոիստն ու նույն պարտվածը։ Անդառնալիորեն ու հիմնավորապես պարտվածը։ Պետական գործիչ լինելու որակներ նրան տրված չեն։ Ձեռք բերել նույնպես չի կարող։ Հետևաբար՝ նրա պարագայում պետությունը շահել չի կարող»։

2959 | 0
Facebook