Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

ՄԻՊ-ն ու գլամուր իշխանական փարթիները․ «Հրապարակ»

09:18, ուրբաթ, 06 սեպտեմբերի, 2024 թ.
ՄԻՊ-ն ու գլամուր իշխանական փարթիները․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Աննա Հակոբյանը սիրում է պաշտոնյա կանանց հետ երևալ: Վերջերս Գլխավոր դատախազի ու ՄԻՊ-ի հետ ինչ-որ ճաշկերույթի էին, ինչը հատկապես` անկախ համարվող ՄԻՊ-ի դեպքում բուռն քննարկումների տեղիք տվեց:

Երեկ Անահիտ Մանասյանը փորձել է բացատրել․ «Սոցիալական և պաշտոնական միջոցառումներ բոլոր պետություններում տեղի են ունենում և բոլոր պաշտոնատար անձինք շատ հաճախ․․․ հավաքվում են եւ միասին մասնակցում»։ Ապա հորդորել է դիմել դատախազին` կա՞ «շահերի բախում»: Բայց երբ չես կատարում առաքելությունդ` որպես մարդու իրավունքների պաշտպան, հայտնվում ես գլամուր իշխանական փարթիներին, ակնհայտ է, որ օրենք ես խախտում և կարիք չկա դիմելու որևէ մեկին՝ ինչ-որ բան ճշտելու»:

1345 | 0
Facebook