Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 09 սեպտեմբերի, 2024 թ.

Թերթերի տեսություն

Հանրային ռադիոյի նորընտիր տնօրենն անցել է Փաշինյանի սպասելիքներն արդարացնելու գործին․ «Հրապարակ»

09:12, ուրբաթ, 06 սեպտեմբերի, 2024 թ.
Հանրային ռադիոյի նորընտիր տնօրենն անցել է Փաշինյանի սպասելիքներն արդարացնելու գործին․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գորւմ է․ «Հանրային ռադիոյի նորընտիր տնօրեն, իշխանությունների սրտի թեկնածու, «Ազատություն» ռադիոկայանի նախկին աշխատակից Արմեն Քոլոյանն արդեն մի քանի շաբաթ է՝ աշխատանքի է անցել և անմիջապես լծվել Նիկոլ Փաշինյանի սպասելիքներն արդարացնելու գործին։ Նա իր նախընտրելի կադրերին է առաջ բերում, «Վերնատուն» հաղորդաշարի վարող Նազելի Օհանյանին նշանակել է մշակութային բլոկի պատասխանատու, ում կոլեկտիվը համարում է ոչ այնքան կոմպետենտ մասնագետ: Մեզ ասացին, որ հրահանգել է հաղորդումներում, ռեպորտաժներում նվազեցնել ազգային-հայրենասիրական գաղափարախոսությունը։ Նորամուծություններից է նաև այն, որ ազգային փոքրամասնությունների վերաբերյալ հաղորդումները կարող են այլևս Ռադիոյի ցանցում չլինել, այլ կլինեն միայն կայքում․ խոսքը քրդերին և եզդիներին վերաբերող հաղորդումների մասին է»։

1099 | 0
Facebook