Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 11 սեպտեմբերի, 2024 թ.

Հարցազրույցներ

«44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի եզրակացությունը պատրաստ է». Անդրանիկ Քոչարյան

01:06, ուրբաթ, 06 սեպտեմբերի, 2024 թ.
«44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի եզրակացությունը պատրաստ է». Անդրանիկ Քոչարյան

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի եզրակացությունը պատրաստ է, հանձնաժողովն ավարտել է իր աշխատանքը: Այս մասին «Հանրային ՀԸ»-ի եթերում, հյուրընկալվելով Պետրոս Ղազարյանին, ասել է հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

Նա նշեց, որ հոկտեմբերին ինքը նամակով դիմելու է խորհրդարանի նախագահին՝ դռնփակ նիստ հրավիրելու համար, որի ընթացքում իրենց կներկայացվի հանձնաժողովի զեկույցը:

Քոչարյանն ընդգծել է, որ հանրությունը կկարողանա ծանոթանալ միայն այդ ելույթի հատվածներին, այլ ոչ թե զեկույցի ամբողջական տեքստին, քանի որ այն գաղտնի տեղեկատվություն է պարունակում։

Մանրամասները՝ տեսանյութում:

«44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի եզրակացությունը պատրաստ է». Անդրանիկ Քոչարյան
1366 | 1
Facebook