«Հայաստան-Իրան զարգացման հիմնադրամ»-ի հիմնադիր Փույա Հոսսեինին ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տարածաշրջանում սահմանների փոփոխությունը մեզ համար կարմիր գիծ է․ Իրանի ԱԳ նախարար
*Տարածաշրջանում սահմանների փոփոխությունը մեզ համար կարմիր գիծ է։ Այս մասին X-ի իր էջում գրել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
«Տարածաշրջանային խաղաղությունը, անվտանգությունն ու կայունությունը սոսկ նախապատվություն չեն, այլ մեր ազգային անվտանգության հիմքն են։
Հյուսիսից, հարավից, արևելքից կամ արևմուտքից ցանկացած սպառնալիք մեր հարևանների տարածքային ամբողջականությանը կամ սահմանների վերագծումը բացարձակապես անընդունելի է և կարմիր գիծ Իրանի համար»,- գրել է նա:
*Ավելի վաղ Արաղչին հայտարարել էր, որ Կովկասը աշխարհաքաղաքական և ռազմավարական նշանակություն ունի Իրանի համար»: