Բրիտանական ռազմածովային ուժերի ուղղաթիռը կործանվել է Լա Մանշում ուսումնական վարժանքների ժամանակ, ինչի հետևանքով մեկ զինծառայող է զոհվել, հայտնում է երկրի ռազմածովային ուժերը X սոցիալական ցանցում։
Լա Մանշում զորավարժություններն իրականացվել են HMS Queen Elizabeth ավիակիրի հետ համատեղ։ Նշվում է, որ Merlin Mk4 ուղղաթիռն ընկել է նեղուցը Դորսեթի ափերի մոտ: Այլ զոհեր և վիրավորներ չկան։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և պաշտպանության նախարար Ջոն Հիլին իրենց ցավակցություններն են հայտնել զոհված զինծառայողի ընտանիքին։