Այսօր ԿԸՀ-ից հայտնել էին, որ, 2024թ. սեպտեմբերի 5-ին, 51 քաղաքացիների կողմից ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացվել «Եվրոպայի միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» ՀՀ օրենքի նախագիծը քաղաքացիական նախաձեռնության կարգով առաջարկելու նպատակով նախաձեռնող խումբ կազմավորելու վերաբերյալ որոշումը:
Այս առիթով քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը թելեգրամյան իր ալիքում գրել է․ «Ողբերգական դեժավյուն գրեթե երաշխավորված է․
ԿԸՀ-ին ներկայացվեցին անհրաժեշտ փաստաթղթերը ԵՄ անդամակցության հարցով ստորագրահավաքի համար: Ամբողջ տարածաշրջանը ԲՐԻԿՍ է գնում, սրանք ԵՄ:
1918-20թթ-ի պատմությունից դասեր չենք քաղել
Նման դեպքերում՝ ողբերգական դեժավյուն գրեթե երաշխավորված է»: