Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ցավում եմ, որ հիմնական վկան հրաժարվում է նիստերի ուղիղ հեռարձակումից»․ Նաիրա Զոհրաբյան

14:18, հինգշաբթի, 05 սեպտեմբերի, 2024 թ.
«Ցավում եմ, որ հիմնական վկան հրաժարվում է նիստերի ուղիղ հեռարձակումից»․ Նաիրա Զոհրաբյան

«Ես շատ ցավում եմ, որ հիմնական վկան հրաժարվում է նիստերի ուղիղ հեռարձակումից։ Ես շատ կցանկանայի, որ էս իրավական-քաղաքական խայտառակությունը տեսներ ամբողջ աշխարհը»,-ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքական-հասարակական գործիչ Նաիրա Զոհրաբյանը։

«Հիմնական վկան, որի հետ ինչ-որ հեռախոսազրույցի պատճառով Արմեն Աշոտյանը մեկ տարի երեք ամիս անազատության մեջ, նույնիսկ հիմնական վկայի՝ Կարեն Հակոբյանի նյարդերը չեն դիմանում։ Եվ նա մեղադրող դատախազներին, ըստ էության, մեղադրում է, իրենից ճնշմամբ ցուցմունք կորզելու մեջ՝ ասելով. «Հիմա դուք ի՞նչ եք ուզում ինձանից ստանաք, խմած ընկերոջս հետ ինչ-որ բան եմ խոսել, դրանից կտորներ եք վերցրել»։ Հասկանո՞ւմ եք, հիմնական վկան, որի ցուցմունքի վրա եզրակացրել են, որ Աշոտյանը կարող է վկաների վրա ինչ-որ ազդեցություն ունենալ և մեկ տարի երեք ամիս խոշտանգվում է։ Ես ուզում եմ, որ այս վկայի ցուցմունքը մի օր հրապարակվի»,-ասաց նա՝ հայտնելով, որ սեպտեմբերի 15-ին դատարանը քննելու է Արմեն Աշոտյանի նկատմամաբ խափանման միջոցի հարցը։ «Եթե Հայաստանը դեռ Հյուսիսային Կորեա չի դարձել, ապա Աշոտյանն ազատ կարձակվի»։

«Ցավում եմ, որ հիմնական վկան հրաժարվում է նիստերի ուղիղ հեռարձակումից»․ Նաիրա Զոհրաբյան
1751 | 0
Facebook