«Այդ կանոնակարգը հերթական զիջումների մասին է, ընդամենը այս անգամ վերնագիրն են փոխել։ «Կանոնակարգ» բառի տակ են սղացնելու այս անգամվա նիկոլական դավաճանությունները»,-լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ անդրադառնալով սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգին։
«Դրա բովանդակությունը իր վերնագրին ընդհանրապես համապատասխան չէ։ Ինքը իր կարգավորումների իմաստով չի կարող ունենալ այն տեսքը, ինչ տեսքով մեզ մատուցվում է։ Մեզ ասում են՝ հանձնաժողովների աշխատանքի ձևի և աշխատանքի ոճի մասին է այդ փաստաթուղթը։ Ո՛չ, այդ փաստաթուղթը Հայաստանի հերթական զիջումների մասին է, թուրք-ադրբեջանական շահերի և ցանկությունների հաջորդ փաթեթն է»,-հավելել է Մկրտչյանը։