Հայաստանի ազգային Ագրարային համալսարանի մի շարք ֆակուլտետների ուսանողներ կստանան 70-77 հազ․ դրամ կրթաթոշակ։ Որոշումն այսօր հավանության արժանացավ կառավարության կողմից։ «Այս որոշման անհրաժեշտությունը տեսել ենք տարբեր մարզերում։ Գյուղատնտեսության ոլորտում կրթության խթանումը մեզ կօգնի, որպեսզի երիտասարդը դառնա մասնագետ և մնա գյուղում՝ ունենալով բարձր վճարվող աշխատանք։
Այս կրթաթոշակների արդյունքում պետք է ստանանք մասնագետներ՝ բառիս բուն իմաստով։ Չենք կարող բյուջեի միջոցները ծասել, արդյունքում ձևավորել նոր խումբ, ով ասում է՝ բարձրագույն կրթության 2 դիպլոմը ձեռքս չեմ կարողանում աշխատանք գտնել, այս նախադասության մեջ ինչ-որ բան այն չէ»,-ասաց Փաշինյանը։