Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 16 սեպտեմբերի, 2024 թ.

Իրադարձություններ

«Նվազման տեմպը դեռ բավարար չէ»․ նախարարը՝ Արևմտյան Նեղոսի տենդի մասին

13:06, հինգշաբթի, 05 սեպտեմբերի, 2024 թ.
«Նվազման տեմպը դեռ բավարար չէ»․ նախարարը՝ Արևմտյան Նեղոսի տենդի մասին

Մինչ օրս Հայաստանում գրանցվել է Արևմտյան Նեղոսի տենդով 108 հիվանդացության դեպք. լրագրողների հետ ճեպազրույցին ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«բոլոր մարզերով իրականացնում ենք հակահամաճարակային տեղեկատվական աշխատանքներ։ Այս պահին գտնում ենք նվազման տեմպը դեռ բավարար չէ, և կարծում ենք առաջիկա մեկ ամսվա ընթացքում ակտիվ պահենք աշխատանքները, որպեսզի սեզոնին համընթաց ապահովենք նվազումը»,-ասաց նա՝ նշելով, որ թեպետ գանցված թվերը մտահոգիչ են, բայց ախտանշանները երևում են 20 տոկոսի մոտ և հիմնականում տարեց անձանց։
     «Վրուսը մարդուց մարդ չի փոխանցվում, այլ փոխանցվում է միայն մոծակների միջոցով»,-հավելեց նա։

«Նվազման տեմպը դեռ բավարար չէ»․ նախարարը՝ Արևմտյան Նեղոսի տենդի մասին
866 | 0
Facebook