Զովունիի բնակիչները կառավարության շենքի դիմաց պաստառներով բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով Զովունիում «Նիկոլի թաղամաս»-ը ընդլայնելու համար չօտարել իրենց տարածքները։
«3 տարի անընդմեջ մենք բողոքներ ենք հղում վարչապետին, բոլոր նախարարներին, բայց մեր դիմումիներին պատասխան չեն տալիս։ Իմ ընտանիքին ռեպրեսիայի են ենթարկում, հարևանությամբ կառուցվում է «Նիկոլի թաղամասը», ուզում են այդ թաղամասը ընդլայնեն և մենք խանգարում ենք իրենց։ Այդտեղ գործարան էր, որը իրենք քանդում են և իրենց աջակցում են Կոտայքի մարզի իրավապահ բոլոր համակարգերը։ Քանդում են, քայքայում են, ավիրում են, ընտանիքիս տփում են, մեզ ձերբակալում են։ Ամեն ինչ արվում է, որ մեզ այդտեղից հանեն։ Առաջարկում են, որ մենք գնանք էդտեղից, իրենց թաղամասը մեծացնեն ու անտանելի պայմաններ են ստեղծում մեր շուրջը»,-նշեց Զովունիի բնակիչը։