Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 18 սեպտեմբերի, 2024 թ.

Համացանց

«Պետք է զուսպ արձագանքենք Արցախի առաջնորդների հնարավոր «խոստովանություններին»»․ Սուրեն Սուրենյանց

13:54, հինգշաբթի, 05 սեպտեմբերի, 2024 թ.
«Պետք է զուսպ արձագանքենք Արցախի առաջնորդների հնարավոր «խոստովանություններին»»․ Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի թելեգրամյան գրառումը․ «Ամեն պետք է արվեր, որ էս մարդիկ չգերեվարվեին. հետևանքները քաղելու ժամանակը

Բաքվի բանտում պահվող Արցախի բարձրաստիճան պաշտոնյաների գործով նախաքննությունն ավարտվել է, հայտնել է Ադրբեջանի գլխավոր դատախազը։
     Իսկ սա նշանակում է, որ շուտով մեզ համար բավականին ծանր մի փուլ է սկսվելու, երբ հրապարակային դատավարության ժամանակ գուցե լսենք ցուցմունքներ, «փաստեր», որոնք ուղղված են լինելու Հայաստանի, Արցախի պետականության վարկաբեկմանը:
     Նման հեռանկարին պետք է պատրաստ լինենք, որովհետև Արցախի առաջնորդներին կալանավորելու նպատակը հենց դա է եղել. կասկած չկա, որ Բաքվում ընթացած նախաքննությունը արել է առավելագույնը՝ չխորշելով անօրինական որևէ մեթոդից, որպեսզի հրապարակային դատավարության ընթացքում «մերկացվեն» Արցախի «հանցագործ» պետականությունը, «օկուպանտ» Հայաստանը:
     Մենք՝ որպես հասարակություն, արժանապատվորեն պետք է տանենք այս փորձությունը ու հնարավորինս զուսպ արձագանքենք Արցախի առաջնորդների հնարավոր «խոստովանություններին»՝ հիշելով, որ նրանք պատանդներ են:
     Ի վերջո, ամեն ինչ պետք է արվեր, որ էս մարդիկ չգերեվարվեին: Չենք արել ու հիմա պետք է քաղենք դրա հետևանքները»:

1757 | 1
Facebook