Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ, ուրեմն ոչինչ համաձայնեցված չէ»․ Էդմոն Մարուքյան

12:12, հինգշաբթի, 05 սեպտեմբերի, 2024 թ.
«Քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ, ուրեմն ոչինչ համաձայնեցված չէ»․ Էդմոն Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««Քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ, ուրեմն ոչինչ համաձայնեցված չէ»:
     Այս սկզբունքը դիվանագիտության ու բանակցային գործընթացի հիմնարար սկզբունք է:
     Ելնելով այս սկզբունքից՝ մենք չենք կարող «Խաղաղության պայմանագրի» 17 հոդվածներից 13-ը համարել համաձայնեցված և այդ հոդվածներով որևէ բան ստորագրել, առավել ևս դրա անունը դնել «Խաղաղության պայմանագիր» և հույս ունենալ, որ մնացած հոդվածներն էլ ապագայում կհամաձայնեցվեն:
     Դա ծուղակ է, դա ցանկալին որպես իրականություն տեսնելու հերթական սխալն է»:

941 | 0
Facebook