Ընթանում է կառավարության հերթական նիստը։ Օրակարգում 43 հարց է, որոնցից առաջինը «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին է։ Նիստը վարում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։