Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 11 սեպտեմբերի, 2024 թ.

Համացանց

«Սահմանադրական հեղաշրջման վերջին դեպքերը անասելի հարվածել են ՀՀ պետականությանը»․ Արա Պողոսյան

11:42, հինգշաբթի, 05 սեպտեմբերի, 2024 թ.
«Սահմանադրական հեղաշրջման վերջին դեպքերը անասելի հարվածել են ՀՀ պետականությանը»․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ գրելով․ «Հայաստանում Սահմանադրական հեղաշրջման վերջին դեպքերը ուղղակի անասելի հարված են հասցրել Հայաստանի պետականությանը։ 2015 թվականի սահմանադրական հեղաշրջումը Հայաստանի և հայ ժողովրդի դիմադրությունը հավասարեցրեց նվազագույնի։
     Օրինակ մինչ օրս Սերժ Սարգսյանը այդպես էլ չի բացատրել, թե ինչո՞վ էր պայմանավորված ՀՀ Սահմանադրությունից 49-րդ հոդվածի «Հանրապետության Նախագահը Հայաստանի Հանրապետության անկախության, տարածքային ամբողջականության և անվտանգության երաշխավորն է» պարբերությունը հանելը։ Ինչո՞ւ այն չի պատվիրակվել վարչապետին։ Այսօր գործող Սահմանադրությամբ ո'չ վարչապետին, ո'չ նախագահին և ո'չ էլ այլ մարմնի վերապահված չէ այս կարևորագույն գործառույթը։
     -Ինչո՞ւ:
     -Գուցե այն պատճառով, որ սահմանադրական կարգի տապալումը (տարածքային ամբողջականության խախտումը) քրեորեն հետապնդելի չլինի՞։
     Սահմանադրական կարգի հաջորդ տապալումը, կամ հաջորդ սահմանադրական հեղաշրջումը Ադրբեջանի պահանջով հանգեցնելու է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ոչնչացմանը»։
    
    

Աղբյուրը` Արա Պողոսյան
923 | 0
Facebook