Բաքվում պահվող Արցախի ղեկավարների վերաբերյալ գործի նյութերը կփոխանցվեն դատարան
10:24, հինգշաբթի, 05 սեպտեմբերի, 2024 թ.
Ադրբեջանի գլխավոր դատախազ Քամրան Ալիևը, անդրադառնալով Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործերին, ասել է․ «Նախաքննությունն ավարտվել է, առաջիկայում նյութերը կփոխանցվեն դատարան։ Այս քրեական գործով տուժողները շատ են»։