Ջորջիա նահանգի ավագ դպրոցներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել․ 14-ամյա աշակերտը սպանել է 2 դպրոցականի և 2 ուսուցչի, վիրավորել ևս 9 հոգու։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
14-ամյա կասկածյալը Քոլթ Գրեյն է, նա ձերբակալվել է։ Դրդապատճառի մասին չի հաղորդվում։
Գործակալությունը հայտնում է, որ նա մեկ տարի առաջ հարցաքնվել է՝ համացանցում սպառնալիքներ հնչեցնելու և դպրոցում հրաձգություն իրականացնելու մասին խոսելու համար։ Այն ժամանակ պատանուն ձերբակալելու հիմքեր չեն եղել, սակայն իրավապահները տեղի դպրոցներին հորդորել էին հետևել նրան։