Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մեծ Եղեռնը, ինչպես նաև հայերի բուռն մասնակցությունը Օսմանյան կայսրության փլուզմանը խանգարում են հայերին ու թուրքերին լիարժեք կարգավորելու առկա խնդիրները։ Առկա է երկկողմանի անվստահություն ու ատելություն։ Սակայն քանի որ աշխարհագրությունը չես փոխի, իսկ մենք էլ իրավունք չունենք լքելու այս տարածաշրջանը, կորցնելու նաև այս մեր փոքրիկ հանգրվան-պետությունը, ապա պարտավոր ենք գտնելու ճանապարհներ ինչ-որ առումով կարգավորելու մեր հարաբերությունները։ Դա մեր փոխարեն ոչ մեկը չի անելու։ Իհարկե դա շատ բարդ է, առկա է նաև բարոյական կողմ, սակայն որպեսզի այս հողի համար հազարամյակներով թափված մեր նախնիների արյունը ջուր չդառնա, իսկ իրենք այդ արյունը թափել են որպեսզի հայը մնա այս տարածաշրջանում, մենք պետք ա գնանք այդ քայլերին ու գտնենք հարաբերությունների կարգավորման ճանապարհներ։ Իսկ դրա համար փայլուն դիվանագիտություն ա պետք, ինչը այս իշխանություններին հասու չէ..»։