Իրանագետ Վարդան Ոսկանյանի թելեգրամյան գրառումը․ «Թիկունքիս Սյունիքի Աղիտու հինավուրց հայկական գյուղում գտնվող մեր նշանավոր միջնադարյան կոթողն է՝ մեր նախնիների քաղաքակրթական ջանքի արգասիքներից մեկը։
Այն մեկն է հայկական քաղաքակրթության այն հուշարձաններից, որին լկտիաբար հաճախ անդրադառնում է Բաքվի բարբարոսական վարչախմբի քարոզչամեքենան՝ փորձելով հավականել ոչ միայն Հայաստանի սրբազան հողի այս հատվածին, այլ նաև յուրացնել մեր նախնիների քաղաքակրթական ջանքը։
Մեծագույն և աններելի թուլամորթություն, ամոթ և մեղք է, երբ քաղաքակրթությունը զիջվում է բարբարոսական տարերքին՝ հնարավորություն տալով վերջինիս պղծել, յուրացնել կամ ոչնչացնել այն»։