Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 09 սեպտեմբերի, 2024 թ.

Թերթերի տեսություն

Իշխանությունն անցնում է «բաց խաղի»․ «Հրապարակ»

09:18, հինգշաբթի, 05 սեպտեմբերի, 2024 թ.
Իշխանությունն անցնում է «բաց խաղի»․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Իշխանությունը որոշել է «բաց խաղալ»` այս անգամ վարույթ են հարուցել Սերժ Սարգսյանի գործով արդարացման դատավճիռ արձակած դատավոր Վահե Միսակյանի նկատմամբ: Նրան մեղադրում են Վազգեն Մանուկյանի գործի քննության «ողջամիտ ժամկետը» խախտելու համար։

Այս հիմքով դադարեցվեցին նաև Ռ․ Քոչարյանի դատավճիռն արձակած Աննա Դանիբեկյանի լիազորությունները: Ոմանց կարող է թվալ, թե անբարեխիղճ դատավորներից են ազատվում, սակայն եթե այս դատավորները մազաչափ հնարավորություն ունենային, մեծ հաճույքով խիստ պատիժներ կսահմանեին այդ բոլոր գործերով»:

1460 | 0
Facebook