Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 09 սեպտեմբերի, 2024 թ.

Իրադարձություններ

««Մայր Հայաստանը» տրանսպորտը չթանկացնելու նախագիծ է ներկայացրել»․ Սոնա Աղեկյան

22:54, չորեքշաբթի, 04 սեպտեմբերի, 2024 թ.
««Մայր Հայաստանը» տրանսպորտը չթանկացնելու նախագիծ է ներկայացրել»․ Սոնա Աղեկյան

«Մայր Հայաստան» խմբակցությունը Երևանի ավագանու՝ սեպտեմբերի 10-ին կայանալիք նիստի օրակարգ է բերել նախագիծ, որով առաջարկվում է քաղաքային տրանսպորտը մեկ ուղևորափոխադրման համար թողնել 100 դրամ, շատ օգտվելու դեպքում գինը դարձնել 100 դրամից էլ ցածր, իսկ թոշակառուների և հաշմանդամների համար քաղաքային տրանսպորտը լինի անվճար։ Փոխարենը ՔՊԿ-ն հունվարի 1-ից թանկացնելու է Երևանի քաղաքային տրանսպորտը՝ այն հասցնելով մեկ ուղևորափոխադրման համար մինչև 300 դրամի։
     Այսօր Շենգավիթ վարչական շրջանում իրականացվող իրազեկման ակցիայի ժամանակ այս մասին տեղեկացրել է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանը։
     Նա կոչ է արել քաղաքացիներին սատարել «Մայր Հայաստանի» նախագծին և թույլ չտալ ՔՊԿ-ին՝ հերթական անգամ թալանել քաղաքացուն։
     «Մենք պետք է կարողանանք կանխել թալանի այս ձեռքը։ Ինչ եկել են իշխանության, բերել են միայն թանկացումներ»,-ասել է Սոնա Աղեկյանը։
     Հիշեցնենք, որ «Մայր Հայաստանն» ակցիաների շարք է սկսել՝ ընդդեմ քաղաքային տրանսպորտի թանկացման։
     Նախօրեին իրազեկման ակցիա էր տեղի ունեցել Արաբկիր վարչական շրջանում»։

989 | 0
Facebook