Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 11 սեպտեմբերի, 2024 թ.

Համացանց

«Թշնամական շահեր սպասարկած իշխանությունը փոխըմբռնում ունի վերջինիս հետ». Տիգրան Աբրահամյան

00:30, հինգշաբթի, 05 սեպտեմբերի, 2024 թ.
«Թշնամական շահեր սպասարկած իշխանությունը փոխըմբռնում ունի վերջինիս հետ». Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իշխանությունը խոսում է 18 կետից բաղկացած «խաղաղության պայմանագրի» մասին, նշում, թե դրանցից քանիսի նկատմամբ համաձայնություն կամ մասամբ համաձայնություն կա, սակայն, տարօրինակ կերպով, ընդհանուր գծերով չի ներկայացնում փաստաթուղթը:
     Մի իշխանություն, որը 6 տարի է և դիվանագիտությունում, և ռազմի դաշտում զիջում է, ինչի՞ շուրջ կարող է թշնամու հետ համաձայնություն գալ, որն էլ բխի մեր ժողովրդի շահերից:
     Հիմա, եթե այս տարիներին թշնամական շահեր սպասարկած իշխանությունը փոխըմբռնում ունի վերջինիս հետ, ապա դրա լավատեսական ազդակն առհասարակ հասկանալի չէ»:

889 | 0
Facebook