Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 11 սեպտեմբերի, 2024 թ.

Միջազգային

Բանգլադեշում բանվորների բողոքի ակցիաների պատճառով փակվել են տասնյակ տեքստիլ գործարաններ

20:24, չորեքշաբթի, 04 սեպտեմբերի, 2024 թ.
Բանգլադեշում բանվորների բողոքի ակցիաների պատճառով փակվել են տասնյակ տեքստիլ գործարաններ

Բանգլադեշի մայրաքաղաք Դաքայում մոտ 70 տեքստիլ գործարան փակվել է աշխատողների կողմից չորեքշաբթի կազմակերպված բողոքի ակցիաների պատճառով, հայտնում է տեղական Dhaka Tribune լրատվամիջոցը։
     «Չորեքշաբթի օրը կարի արդյունաբերության աշխատողները բողոքի ցույցեր են կազմակերպել, որոնք հանգեցրել են Դաքայում և Աշուլիայում առնվազն 70 գործարանի փակմանը»,- գրում է թերթը։
     Ցուցարարները պահանջում են աշխատավարձերի բարձրացում և աշխատանքային պայմանների բարելավում։ Որոշ գործարաններ, ինչպես պարզաբանում է թերթը, փակվել են իշխանությունների կողմից՝ հետագա սրացումներից խուսափելու համար, քանի որ բողոքի ցույցերը հանգեցրել են բախումների ու վանդալիզմի գործողությունների։ Բացի այդ, բանվորները փակել են որոշ ճանապարհներ, ինչը հանգեցրել է խցանումների։ Պահանջվել է բանակի և ոստիկանության միջամտությունը` կարգուկանոնը վերականգնելու համար:

1983 | 0
Facebook