Թուրքիայի Անթալիա նավահանգստային քաղաքում բացվել է Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության նոր ծառայողական շենքը։ Բացման արարողությանը ելույթ է ունեցել Անթալիայում ՌԴ գլխավոր հյուպատոս Սերգեյ Վետրիկը։ Նա նշել է, որ Անթալիայում ապրում են Ռուսաստանի տասնյակ հազարավոր քաղաքացիներ ու ամեն տարի մի քանի միլիոն ռուսներ են գալիս այստեղ հանգստի։ Ի հավելում էլ հյուպատոսը նշել է, որ օրինակ 2023-ին Անթալիա է մեկնել 3․5 մլն ռուսաստանցի զբոսաշրջիկ, հայտնում է «Էրմենիհաբեր»-ը։