Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Քաղաքագիտությունն էլ հենց այն մասին է, որ չտրվենք կեղծ պատրանքներին»․ Արա Պողոսյան

16:48, չորեքշաբթի, 04 սեպտեմբերի, 2024 թ.
«Քաղաքագիտությունն էլ հենց այն մասին է, որ չտրվենք կեղծ պատրանքներին»․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ժամանակը ցույց տվեց, որ կրոնը, քաղաքակրթական պատկանելությունը և մնացյալ բաները պետությունների միջև հարաբերություններում ավելի փոքր դեր են խաղում, քան բուն «ՇԱՀ»-ը։ Այսպես կոչված «զանգեզուրյան միջանցք» Հայաստանին պարտադրողներին այս պահին միայն մեկ բացահայտ և ո՛չ երկիմաստ ընդդիմացող կողմ կա` Իրանի Իսլամական Հանրապետությունը։ Եթե այդպիսի երկրորդ երկիր գիտեք, որը բացահայտ խոսում է, անհրաժեշտության դեպքում զորաշարժ է կատարում, այլ շահագրգիռ երկրներին հիշեցնում է իր համար կարմիր գիծ լինելը, խնդրում եմ նշեք։
     Հ.Գ. Քաղաքագիտությունն էլ հենց այն մասին է, որ չտրվենք կեղծ պատրանքներին»։

Աղբյուրը` Արա Պողոսյան
1813 | 0
Facebook