Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 09 սեպտեմբերի, 2024 թ.

Իրադարձություններ

«Ո՞նց կարելի է այդպես խոսել գերու մասին». Արշակ Կարապետյան

14:00, չորեքշաբթի, 04 սեպտեմբերի, 2024 թ.
«Ո՞նց կարելի է այդպես խոսել գերու մասին». Արշակ Կարապետյան

«Համահայկական ճակատ» կուսակցությունը 2024 թվականի սեպտեմբերի 3-ին անցկացրել է «Սփյուռքի դերը հայոց պետականության զարգացման գործում» թեմայով գիտագործնական համաժողով: Կուսակցության նախագահ, ՀՀ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանը, ի թիվս այլ խնդիրների, անդրադարձել է նաև ՀՀ վարչապետի՝ օրեր առաջ ասուլիսի ժամանակ հնչեցրած հայտարարություններին, որոնցից մեկն էլ վերաբերում էր Ռուբեն Վարդանյանին: «Ո՞նց կարելի է պատասխանել գերու մասին՝ ասելով՝ մի հատ եկեք պարզենք, տեսնենք՝ խի ա ինքը ընդեղ ընկել: Նա քո քաղաքացին է, բոլորը քո քաղաքացիներն են, մենք ինչ էլ անենք, ընկնենք գերեվարման մեջ, նույնիսկ սպանություն էլ էստեղ գործենք, ՀՀ կառավարությունը պարտավոր է մեր հետևից գալ: Թող գնա, իր քաղաքացիներին հետ բերի, հետո թող նստի, պարզի՝ ով ինչ է: Դա ի՞նչ խոսակցություն է»,- ասել է Կարապետյանը:

Արշակ Կարապետյանի ելույթը՝ Սփյուռքին նվիրված համաժողովին
2843 | 1
Facebook