Այսօր երկու ամսով կալանավորվել է Վանաձորի գլխավոր ճարտարապետ Սուրեն Աբովյանը։
«Գլորիա» կարի ֆաբրիկայի սեփականատեր Բագրատ Դարբինյանի ու նույն գործով երեկ ձերբակալված ևս չորս անձանց մասով դեռ պարզ չէ։
Երեկ «Ազատություն»-ը հայտնել էր, որ ձերբակալվել են Հայաստանի ամենախոշոր կարի ֆաբրիկայի՝ «Գլորիա»-ի սեփականատեր Բագրատ Դարբինյանն ու Վանաձորի գլխավոր ճարտարապետ Սուրեն Աբովյանը՝ առավոտից նրանց աշխատասենյակներում մի քանի ժամ կատարված խուզարկությունից հետո։