Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 11 սեպտեմբերի, 2024 թ.

Համացանց

«Թե բա՝ Մակրոնը Հայաստան կգա, ինչից Ալիևի ոտքերը կդողան». Սուրեն Սուրենյանց

17:54, չորեքշաբթի, 04 սեպտեմբերի, 2024 թ.
«Թե բա՝ Մակրոնը Հայաստան կգա, ինչից Ալիևի ոտքերը կդողան». Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը․ «Արևմուտքի «քար լռության» պատճառները...
     Մի կարևոր հանգամանք շատերիդ ուշադրությունից դուրս է մնացել:
     Երբ ապրիլի 19-ին ստորագրվեց Գրիգորյան-Մուստաֆաև պրոտոկոլը, ԱՄՆ-ն ու էլի մի շարք արևմտյան երկրներ, որոնց մի մասն ակնհայտորեն տեղյակ չէ անգամ հայ- ադրբեջանական հարաբերությունների առանձնահատկություններից, շտապեցին ողջունել տեղի ունեցածը:
     Պատճառն ակնհայտ էր՝ այդ պրոտոկոլին հաջորդելու էին Տավուշի հատվածում հայկական կողմի միակողմանի զիջումները և հայ-ադրբեջանական սահմանից ռուսական զորքերի դուրսբերումը: Այլ խոսքով, Արևմուտքը խնդիր ուներ՝ քաջալերել Փաշինյանին՝ հայ-ադրբեջանական հարաբերություններում հերթական անգամ գնալ նշաձողի իջեցման:
     Հիմա, երբ ստորագրվել է ապրիլի 19-ի պրոտոկոլից բխող Կանոնակարգը, որը կարգով շատ ավելի բարձր փաստաթուղթ է, Արևմուտքից «կայծակնային» ողջույններ չհնչեցին, «քար» լռություն է:
     Դարձյալ ամեն ինչ պարզ է. այս դեպքում՝ Արևմուտքը լռելու անհրաժեշտություն ունի, որովհետև շահ չունի հակել Ադրբեջանին՝ դեօկուպացնել ՀՀ օկուպացված տարածքները:
     Թե բա՝ Մակրոնը սեպտեմբերին Հայաստան կգա, ինչից Ալիևի «ոտքերը կդողան»...»։

2513 | 2
Facebook