«ՌԴ-ն հույս ունի, որ ՀԱՊԿ շրջանակներում ՀՀ-ի հետ գործընկերությունը լիարժեք կվերականգնվի». Զախարովա
12:48, չորեքշաբթի, 04 սեպտեմբերի, 2024 թ.
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Երևանի կարգավիճակը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ)։ Նրա խոսքով՝ Հայաստանը դե յուրե մնում է անդամ։ «Ռուսաստանը հույս ունի, որ ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանի հետ գործընկերությունը լիարժեք կվերականգնվի»,- նշել է նա։