«Աշուն, տերևաթափ». Զախարովան՝ Կուլեբայի հրաժարականի մասին
11:30, չորեքշաբթի, 04 սեպտեմբերի, 2024 թ.
«Աշուն, տերևաթափ, ճյուղերը մերկանում են»,- այսպես է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել Ուկրաինայի ԱԳ նախարարի և մյուս պաշտոնյաների հրաժարականի մասին լրագրողների հարցին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան հրաժարական է տվել: