Երևան քաղաքում՝
Սեպտեմբերի 4-ին, 7-8-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 5-ին երեկոյան ժամերին, 6-ին գիշերը և երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 5-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 12-15 մ/վ արագությամբ։
Եղանակը Երևանում
Հանրապետության տարածքում`
Սեպտեմբերի 4-ին, 7-ի ցերեկը, 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 5-ի երեկոյան ժամերին, 6-ին, 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Քամին՝ հարավարևելյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։ Սեպտեմբերի 4-5-ը երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։
Եղանակը ՀՀ մարզերում
Երևան քաղաքի սեպտեմբերի 4-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 36.9°C (2010թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճա 10.6°C (1961թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 22.8°C
Եղանակային առաջիկա կանխատեսումներին ծանոթանալու համար այցելեք այստեղ: