Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։20-ի սահմաններում Երևանի բնակիչ 51-ամյա Արմեն Ա-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Չարենցի փողոցում՝ «MG» առևտրի խանութի դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը։
Վրաերթը է տեղի է ունեցել այն վայրում, որտեղ մի քանի մետր հեռավորության վրա կան և՛ վերգետնյա, և՛ ստորգետնյա անցումներ։