Սեպտեմբերի 3-ի առավոտյան Ադրբեջանի Բարդայի շրջանի Չեյիրլի գյուղի կիսակառույց շենքում հայտնաբերվել է երկու օր առաջ անհետացած Սևինջ Աբբասլիի (ծնված 2009 թ.) դին։
Ինչպես հայտնում են Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից, դատախազները զննել են աղջկա դին և դեպքի վայրը, նշանակել փորձաքննություններ, ձեռնարկել անհրաժեշտ քննչական միջոցառումներ։ Դիակի վրա հայտնաբերվել են բռնի մահվան հետքեր և տարբեր վնասվածքներ։