Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իրանի ԱԳՆ Եվրասիայի վարչության պետ Մոսթաֆա Դեմիչիլուն հանդիպել է Թեհրանում ՌԴ դեսպանի հետ:
*Իրանական կողմը հերթական անգամ ընդգծել է, որ դեմ է տարածաշրջանի աշխարհաքաղաքական և միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը:
*Դեմիչիլուն շեշտել է, որ պետք է ուշադրություն դարձնել տարածաշրջանի երկրների բոլոր օրինական մտահոգություններին ու շահերին:
*Նա ազգային ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և երկրների փոխադարձ շահերի հարգումը Կովկասում կայուն խաղաղության երաշխավոր է անվանել:
*Կարևոր է նկատի ունենալ, որ այս զրույցը տեղի է ունենում Պուտին-Ալիև հանդիպումից, նաև` Լավրովի վերջին հայտարարություններից հետո։ Թեհրանը որոշել է ևս մեկ անգամ ռուսական կողմին հիշեցնել իր անփոփոխ դիրքորոշումը»։