Երեկ՝ սեպտեմբերի 2-ին, ժամը 16:40-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ նախարարության ոստիկանության Շենգավիթի բաժին տեղեկություններ են ստացվել, որ «Շողակաթ» հեռուստաընկերության հարևանությամբ գտնվող այգում տղամարդու դի կա։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու պարեկները նշված այգում՝ ծառից կախված, հայտնաբերել են Կոտայքի մարզի բնակիչ 33-ամյա Անդրանիկ Ս-ի դին։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։